четверг, 9 января 2014 г.

Առաջին հերթապահությունդ էր այսօր: Չգիտեմ դա էր պատճառը, թե չէ,բայց գիշերվա առաջին ժամերը շատ դժվար անցան,մտածում էի կարողա խելագարվեմ,բայց հետո քնեցի: Շատ ուշ զանգեցիր, երկուսի կողմերն էր: Քիչ խոսեցինք, երբ ձայնդ լսում եմ,ինձ կորցնում եմ,ամեն ինչ մոռանում: Լուսոյի համար քո քարտն էր պետք,հեռախոսի,վերցրի մամայիցդ հեռախոսդ: Երեկ զանգ եկավ, Մարիանան էր ձեր կուրսի,նախկին խմբիդ: Ասում էր ինչ-որ թեստեր ունեք,թե ինչ ու մենակ քո համարն էր ունեցել, ասեցի կարող եմ մեկնումեկի համարը տալ,ասեց,որ Ռոզայի հետ արդեն խոսացել ա,տարօրինակ ա չէ??...պատկերացնում ես ինչ կռիվ կանեի հետդ,թե ինչի հենց քո համարը մենակ,կամ եթե կարար Ռոզայի հետ կապնվել,քեզ խի էր զանգում...աաաա...ուզում էի քեզ ասել,բայց այնքան քիչ խոսեցին, որ մոռացա,երևի ճիշտն էր դա էր...կամ էլ ընդհանրապես չէի իմանա,կամ քանի-քանի այդպիսի զանգեր են եղել,որ չեմ իմացել,ինչ իմանամ ինչ շփում ես ունեցել,իմը լրիվ պարզ էր,քոնը տենց էլ չհասկացա...բայց հիմա արդեն կարևոր չի,հիմա էլ ոչ մի բան կարևոր չի,մենակ հանգիստ ծառայես,մնացած հարցերը երկու տարի անց...Այսօր այսթորում էի,երեկ էլ էի ենտեղ, ուզում եմ նոր բացվող խանութում աշխատեմ,ասումեն կես դրույք ա,տենց գոնե ժամանակս շուտ կանցնի...Ոչինչ չի փոխվել քաղաքում քո գնալուց հետո, դե օրերն էլ չեն անցել,ոչինչ չի անցել,մենակ դու չկաս իմ օրերում,առաջին փոփոխություններից մեկը կլինի երևի այս եկեղեցին...կգնանք միասին մի օր երևի....
 08.01.14թ.
Երանի այս նույն նկարները տեսնեմ երկու տարի անց...

Комментариев нет:

Отправить комментарий