Ամենից դժվար բանը սիրելն է:
Իսկ ոտներիցըս բարի բա՞ն – չկա՜:
Իրենց շարժումով, որ քայլ է կոչվում,
Նրանք ուզում են հենց ա՛յն կրճատել,
Ինչի անունը տարածություն է,
Հեռավորությո՜ւն,
Որ և մեր միջև
Ձգվել է իբրև մի մե՜ծ քմծիծաղ:
Իրենց շարժումով, որ քայլ է կոչվում,
Նրանք ուզում են հենց ա՛յն կրճատել,
Ինչի անունը տարածություն է,
Հեռավորությո՜ւն,
Որ և մեր միջև
Ձգվել է իբրև մի մե՜ծ քմծիծաղ:
Խավարի համար պատասխանատուն
Իմ մտքերը չեն,
Այլ իմ աչքերը,
Որ քեզ են ուզում կենդանացընել:
Իմ մտքերը չեն,
Այլ իմ աչքերը,
Որ քեզ են ուզում կենդանացընել:
Եվ բույնն աստղերի ոչ թե երկինքն է,
Այլ խոտն ու թուփը,
Եվ իմ քայլերով
Խրտնեցնում եմ ես նիրհած աստղերին.
-Իմ չարությունը արդարացի է:
Այլ խոտն ու թուփը,
Եվ իմ քայլերով
Խրտնեցնում եմ ես նիրհած աստղերին.
-Իմ չարությունը արդարացի է:
Կա գիշերային ինչ-որ մի թռչուն,
Որ քրքիջով է միշտ արդարացնում
Իր գոյությունը և մթան կյանքը:
Ես, ի՜նչ է, չկամ թռչունի չա՞փ էլ:
Որ քրքիջով է միշտ արդարացնում
Իր գոյությունը և մթան կյանքը:
Ես, ի՜նչ է, չկամ թռչունի չա՞փ էլ:
Ու տուն եմ գալիս՝
Իմ բույնն եմ դառնում,
Որ արդարացնեմ իմ գոյությունը:
Խրտնած աստղերը նորից թառում են խոտին ու թփին,
Քաղաքավարի «շնորհակա՜լ եմ» ասում ոտքերիս,
Բարի՛ ոտքերիս,
Որ ուզում էին սրտանց կրճատել
Ա՛յն,
Ինչ կոչվում է հեռավորություն,
Եվ ինչ մեր միջև ձգվում է իբրև մի մե՜ծ քմծիծաղ:
Իմ բույնն եմ դառնում,
Որ արդարացնեմ իմ գոյությունը:
Խրտնած աստղերը նորից թառում են խոտին ու թփին,
Քաղաքավարի «շնորհակա՜լ եմ» ասում ոտքերիս,
Բարի՛ ոտքերիս,
Որ ուզում էին սրտանց կրճատել
Ա՛յն,
Ինչ կոչվում է հեռավորություն,
Եվ ինչ մեր միջև ձգվում է իբրև մի մե՜ծ քմծիծաղ:
Բայց թռչունի չափ ես չկա՛մ իրոք.
Ես թևե՛ր չունեմ,
Եվ անկարող եմ նաև քրքըջալ
(Քրքիջի համար ո՜ւժ է հարկավոր):
Ես թևե՛ր չունեմ,
Եվ անկարող եմ նաև քրքըջալ
(Քրքիջի համար ո՜ւժ է հարկավոր):
Եվ իմ քրքիջը հազիվ դառնում է… նո՛ւյնպես քմծիծաղ…
18.X.1961 Երևան Սևակ
Որոշել եմ ես բանաստեղծությունը գրել գրքի մեջ, դուրս եկավ, իմ մասին ա, ես ել եմ մեկ-մեկ քայլում փողոցով,անիմաստ,աննպատակ...ինձ թվում ա ետ կերպ մեկ էլ տեսար քեզ կհանդիպեմ, շատ եմ կարոտում,այնքան,որ նույնիսկ ամաչում եմ կարոտիս չափից,չեմ կարողանում խոսել դրա մասին քեզ հետ,ախ դա նույնիսկ նկարագրել չեմ կարողանքում: Երբ խոսում ես զգացմունքներիդ մասին ինձ համար ավելի դժվարանում ա իմից խոսելը, խոսքեր չեմ գտնում ուղղակի...կարող ա ոչինչ չեմ զգում, միգուցե ամեն ինչ իզուր ա, ախր ես չեմ ապրում ,ես ուղղակի գոյատևում եմ, իսկ եթե չեմ ապրում, էլ ոնց կարող եմ ասել սիրում եմ,թե ինչ եմ զգում, ես դանդաղ մահանում եմ, մահանում...չնայած վերջին կետի հասնելու ուրախության հույսն էլ չունեմ,կարծես անվերջ մարող պրոգրեսիա լինեմ...երանի վերջին կետի օրն ու ժամը իմանայի...
Комментариев нет:
Отправить комментарий