понедельник, 13 января 2014 г.

Որոշեցի շարունակել հին ժամանակներում գրած կիսատ-պռատ բանաստղծություններիս շարքը;

Չգիտեմ այս մեկը դուրդ կգա,թե չէ,նախորդը հավանել էիր թե չէ,բայց իմ մանկական  հիշողություններն են,որոնք քիչ թե շատ համապատախանում են իմ այս վիճակին;
Գարուն
Դու եկար,սակայն ոչինչ չփոխվեց,
Դու եկար,սակայն կարոտը մնաց,
Հոգիս քեզ կանչեց,բայց մենակ մնաց;
Եկել ես հիմա, որպես ի՞նչ, ասա՛,
Չե, լռիր հավերժ, լսել չեմ ուզում,
Այլ միայն սիրել,վայելել, ապրել,
Քանզի հոգին իմ սիրում է,սիրում,
Իսկ դու լավ գիտես, որ սերը խոսքով չի կարող ապրել,
Եվ ես ուզում եմ այդ սերն վայելել,
Թեկուզ և այդ սերն ինձնից փախչում է;
Գիտեմ, քո գալը իմ սիրուն չօգնեց, 
Բայց հենց քո գալը ինձ սեր նվիրեց;
Ժամանակն անխիղճ կանգնել չի կարող
Այն քեզ կտանի, բայց դու,
Դու մնա սիրուց տառապող,
Բայց նույնով ապրող սրտերի խորքում.

այսքան տարի անց,իմ միակ երազանքն է, որ ժամանակը շատ արագ անցնի, ես պատրաստ եմ 4 տարով մեծանալ, մենակ թե այս 2 տարին ուղղակի վերանար...

Комментариев нет:

Отправить комментарий