Այս գիշերը երկար տևեց, շատ երկար: Յամը 5ն էր,էլ չդիմացա,արցունքներս էլ ինձ չէին լսում,գոռալ էի ուզում,այնքան բարձր,բայց ուժ չկար,ուժ էլ լիներ,մեկ է օգուտ չկար: Վախենում էի,շատ էի վախենում, վախենում էի,որ չես զանգի,որ այսօր չես զանգի: Բայց երևի զգացել էիր,հենց առավոտ շուտ, ժամը 9.32 զանգեցիր,զանգեցիր ու չդիմացա,առաջին անգամ այսքան օրվա մեջ լաց եղա հեռախոսով: Ախր դու չես հասկանում,միգուցե ես էլ քեզ չեմ հասկանում, բայց դու ինձ ճնշում ես,ես չեմ կարողանում լիցքաթափվել, Սև,չեմ կարողանում: Խոսում ենք,բայց օտար ենք,որովհետև չենք խոսում այն, ինչը հուզում է մեզ, ուղղակի շփվում ենք ու վերջ:
Комментариев нет:
Отправить комментарий