понедельник, 13 января 2014 г.

Մեկ այլ օրվա համարյա թե բան չի մնա,բայց սիրտս թեթևանում է,երբ գրում եմ,նամանավանդ երբ անցյալի հիշողություններ են, սրանից հետո երևի թե կսկսեմ նորից խզբզել,չնայած դժվար...

Փակված այս չորս պատի խորքում`
Նորից դու ես, դու նստած իմ հոգում
Ցավը կա և...
Ավելի է խորանում կարծես, 
Երբ տեսնում եմ քեզ պատերի խորքում
Ի՞նչ անեմ,ասա՛,որ քեզ հեռացնեմ
Իմ լուռ ցավերից,իմ մթությունից;
Իրականությունն անտեսեմ արդյո՞ք,
Թե դրանում հենց ապրեմ ես այսօր;

Անկարող եմ ես ինչ-որ բան անել,
Սրտին, ուղեղին սերը չի թողնում միասին գործել;

Բայց մի օր կգա, երբ պատերն այդ օր մեզ հետ էլ չեն գա,
Կտեսնենք միմյանց այդ օրում անպատ,
Բայց և կփախչենք իրարից անջատ.
Ու՞ր, նորից դեպի այն պատերը մութ, դեպ անորոշություն
   բայց լույս խոստացող,
Սրտին հույս տվող մի հանգստություն.
   երանի այդ օրը...

Комментариев нет:

Отправить комментарий