Մի անգամ խոսեցինք: Տաթևենց տանից էի վերադառնում,հիշեցի պապիկիդ խոսքերը.-անտեր մի թողեք ետ երեխուն: Տարօրինակ էր սկզբում,բայց այսօր երբ վերադառնում էի...փողոցում մութ էր,փոքրիկ փողոց էր,վերջում լույս էր երևում, մեքենաները ինչ-որ տեղ էին շտապում,մարդիկ ցրտից կուչ էին եկել ու նորից շտապում, նրանց սպասում էին, ինձ էլ էին սպասում,մի ամբողջ ընտանիք...բայց ինչ-որ բան այն չէր,ինչ-որ բան պակաս էր, ի տարբերություն մարդկանց, ես չէի շտապում, վայրկյանների ինչքան արագ թռչեին,ինչքան ուշ ես տուն հասնեի, այնքան ավելի քիչ կմնար,քիչ կմնար իմ այս կարգավիճակին, ինձ համար դժվար կլիներ նկարագրել իմ այս վիճակը մեկ բառով, պապիկդ,ում այնքան շատ ես սիրում դու, հասկացել էր իմ ցավի խորությունը ու օգնել այդ բառը գտնել` անտեր: Չէ ես ընտանիք ունեմ, նրանք իմ կողքին են,ես քո ընտանիքն ունեմ,ովքեր ամեն գնով փորձում են օգնել, բայց ես ամենակարևորը չունեմ...առաջիկայում չեմ էլ ունենա...մեկ-մեկ որ երկար եմ մտածում,խելագարության եմ հասնում...անցյալն ավելի ցանկալի է ինձ համար,քան ապագան...
...ուղղակի հիշեցի...Never again...
...ուղղակի հիշեցի...Never again...
Комментариев нет:
Отправить комментарий