понедельник, 6 января 2014 г.

2013ի մեր վերջին նկարը
ժպիտներ,որոնց խորքում տխրություն է: Մարդ ոնց է կարողանում դիմանալ այդքան ցավերի...Այս նկարին մեկ նախանձում եմ,մեկ էլ ատում այդ պահը: Մենք միասին էինք,այո, բայց գնացիր,չեմ հասկանում ոնց կարողացա քեզ բաց թողնել: Այսօր երևի չկարողանայի,կվազեի հետևիցդ ու ամուր-ամուր կգրկեի...Սիրում եմ քեզ...Այսօր առաջին անգամ տխրեցի,երբ զանգեցիր,այսքան տարի այդպիսի բան չէր եղել...Ախր ձայնդ լսելուց հետո կարոտն ավելի ա ուժեղանում...մեկ-մեկ մտածում եմ ամեն ինչ անցավ ,կդիմանամ,բայց չէ,գնալով ավելի ա խորանում: Դու սպասում ես այդ օրվան,ես ել եմ սպասում,բայց դրանից հետո ինչի եմ սպասելու,Սև ինչի~...ախր 6 ամիսը հեշտ է հնչում,բայց մենակ հնչում...Ես ուժ չունեմ...Դու գոնե մի բան կարող ես անել զանգելու համար, ես ոչինչ չեմ կարող,ոչինչ,միայն սպասել ու սպասել....ատում եմ իմ կյանքը,ատում ,հասկանում ես ատում...Հիվանդ եմ,հասարակ գրիպ,ու դա ավելի ա տխրեցնում,ուզում եմ լուրջ հիվանդանալ,այնքան որ գիտակցություն չունենամ,որ ոչինչ չզգամ...արդյոք 2 տարին ոչինչ չի փոխի...չգիտեմ,երևի պատասխանը հենց երկու տարուց կիմանամ...Մեր խաղալիքների տեղերը այդպես էլ չփոխեցինք...Մեկ-մեկ այնքան եմ մեղադրում քեզ,տես ինչքան հեռու կախեցիր ,դե ավելի ճիշտ իրարից հեռու կախեցինք ու այդքան հեռու էլ կանցկացնենք տարին...ավելի ճիշտ երկու տարին...ատում եմ այս կյանքը,այս տոնածառը,մեզ այս երկու տարվա մեջ,ատում եմ...

Комментариев нет:

Отправить комментарий