пятница, 17 января 2014 г.

   Գնացի եկեղեցի, եկա: Հետս գիրքդ էի տարել մեկ էլ քո ժամն էի կապել, չգիտեմ մտածում էի եդպես ավելի շուտ աղոթքս տեղ կհասնի,գիտեմ,հիմա երևի ծիծաղում ես վրաս,կամ երկուսով ենք ծիծաղում, բայց այս պահին նույնիսկ լացս է գալիս, դեռ չես զանգել, երևի չարժի էլ սպասել,բայց դե ինչ արած, դա է միակ ցանկությունս: Աղոթեցի, կնունք էր եկեղեցում, մտնելիս մտքովս անցավ, որ առաջին գործողությունը, որը հնարավորություն կունենամ քեզ հետ անել,եկեղեցի գնալն է լինելու, մնում ա դու էլ համաձայնես: Չնայած հույս ունեմ,որ չես մերժի: Սկսել եմ քեզ համար առած գիրքը կարդալ,գիտեմ,որ չեմ վերջացնի,միգուցե դու էլ չվերջացնես, բայց այնքան եմ նախանձում այդ գրքին, ինքը հնարավորություն ունի քեզ մոտ մնալու, դրա համար փորձում եմ ամեն կերպ մտնել նրա մեջ, որ ավելի մոտ զգամ քեզ, երբ արդեն քո ձեռքում կլինի ինքը: Որոշել եմ մեջը մեկ-երկու բանաստեղծութուն գրել,ամեն մի էջին մի տողը ու այդպես շարունակ,դե երևի արդեն տեսած կլինես, ուղղակի դեռ չեմ որոշել ինչ բանաստեղծություն,մի բան կընտրեմ...Չգիտեմ այս գիրքը էլ երբևէ կտեսնեմ, թե չէ, դրա համար էլ որոշեցի նկարել որպես հիշատակ, մի իր որին նախանձում եմ ,բայց շարունակում սիրել...

Комментариев нет:

Отправить комментарий