- Հաճա՞խ եք ցավեր ունենում:
- Ամեն կեսգիշեր, երբ տան բոլոր լույսերը հանգում են: Այդ ժամանակ սկսում է ցավել`մեկ ուժեղ, մեկ թույլ:
- Դեղեր խմե՞լ եք :
- Դեղեր…հմմ..հա խմել եմ տարբեր դեղեր: Մեկը կլորավուն էր ու մանուշակագույն, լավ եմ հիշում:
- Ոչինչ չի՞ օգնում:
-Չի օգնում,այլ սառեցնում է: Մի տեսակ բթացնում, անզգայացնում: Ոչինչ չեմ տեսնում, չեմ զգում…Փորձում եմ հիշել`չեմ կարողանում: Հետո էլ ազդեցությունն է թողնում..
- Ու էլի սկսում է ցավել…
-Ահա, ավելի ուժեղ..
- Բժշկի դիմե՞լ եք:
-Հա, ասում են գերլարված, սթրեսային վիճակ է :Փաստորեն հայերենում կարոտն ու սթրեսը հոմանիշներ են: Ասում են նյարդային եմ…Պատկերացնու՞մ եք, նյարդային..Ոչ ոք չգիտի, որ կարոտին դեղ չկա: Կամ էլ մի դեղ կա`նա, ում կարոտում ես…
- Իսկ նա ու՞ր է:
- Չկա, անհետացել է: Պատկերացնու՞մ եք, կորել անհետացել է: Հեռացել է կամ գուցե տարել են նրան` չգիտեմ:
- Փորձե՞լ եք կանչել:
- Չէ..
- Ինչու՞:
-Ասում են, որ այն, ինչ քոնն է` կվերադառնա: Եթե չի վերադառնում, ուրեմն քոնը չէ: Իսկ ինձ մոտ անծայրածիր կարոտն է դեռ մնում..
- Իսկ եթե գա, կներե՞ք:
- Հմ…սիրտս անծայրածիր ծով է, իսկ անունը` ներում:
- Կգա, հավատացած եղեք:
- Գիտեմ, կգա..Եթե անգամ ստիպված լինի ամբողջ աշխարհը ոտքով անցնել` կգա: Ես հավատում եմ սիրո, կարոտի ուժին…հավատում եմ…
գիտեմ,որ կգաս,հաստատ կգաս...մնում ա կարողանամ սպասել...

Комментариев нет:
Отправить комментарий