Որ մի օր ասեին, թե մի օր ա գալու,երբ քո մեկ զանգը միայն դառանլու է ինձ համար կենսատու նշանակություն, չէի հավատա, կասեի այդ ամենն արդենն անցյալում է,հիմա նույնիսկ հանդիպումներն են դարձել ամենօրյա,մի օր չհանդիպելն արդեն մահ է ինձ համար,ուր մնաց մի զանգով ապրել կարողանամ....Բայց եղավ,փաստը այն է,որ եղավ..Այսօր վերլուծում էի անցած օրերը....Մի բան հասկացա,ինձ Նոր տարին փրկեց...այդ եռուզեռը,մարդկանց շատությունը,մամայիս տանը լինելը,Լուսոյի արձակուրդները,այդ ամենը ինչ-որ կերպ օգնեցին,որ չխելագարվեմ...թե չէ,որ այս ժամանակահատվածում լիներ,հենց այսօր ասենք,ես տանը մենակ,սենյակում փակված...ու իմ մտքերը...խելագարվել կարելի է...անիմաստ տանից դուրս եմ գալիս...Այս ամիս լրանում է բանկային քարտիս ժամկետը...վերջին անգամ իրար հետ ենք փոխել 3 տարի առաջ...Այդ տարի դու առաջին անգամ եկար մեր տուն...Այդ օրը,փոխելու օրը ես աղջիկների հետ գնացել էի Տաշիր...դե մեր մշտական հանդիպման վայրը...մինչև հիմա չի փոխվել...Անձնագիրս մոռացել էի,դու եկար մեր տանից վերցրիր...Արփինեն դեռ ամուսանցած չէր,ինքը տվեց...հետո միասին գնացինք...Չեմ հիշում հետո որտեղ ժամանակ անցկացրինք,բայց օպերայի անցումում կանգնացրինք մեքենան...երևի դա էլ էր նույնը,Շոկոլադնիցայում ամենայն հավանականությամբ...Ավտոյի մոտ երբ իջանք որոշեցինք վազել,ես առաջինը հասա,սկսեցինք իրար ծեծել...դե այն ժամանակ շատ ուրախ էինք,շատ...բայց ոչ այնքան մոտիկ,որ այլ կեպ խոստովանեինք այդ...դու շատ անհաջող հարվածեցիր,ես դե աղջկական սեթևեթանքով նեղացա (իբր), ներում խնդրելու քո վարվելակերպը չի փոխվել...ծաղիկներ նվիրեցիր Տաշիրի դիմացը...Չէի գիտակցում,թե ինչ երջանիկ եմ...Այդօր առավոտյան երևի չէի էլ պատկերացնի,որ այդ օրը կհիշեմ,նույնիսկ երբ սկսեցի գրել,չէի կարծում ,որ եսպես կվերջացնեմ նամակս...երեք տարի առաջ...հույս կա,որ երեք տարի հետո էլ այսօրը կհիշեմ,հուսամ արդեն միասին,ցավոք մեր պատմությունները այլ կլինեն...ցավոք...
Комментариев нет:
Отправить комментарий