Մի տեսակ հիասթափություն եմ ապրում,ինչից է,չգիտեմ,միգուցե գիտեմ,բայց վախենում եմ խոստովանել: Այսօր այն օրերից է,որ անհամբերությամբ եմ սպասում զանգիդ,շատ հարցեր ունեմ անպատասխան, վախեր կան,խնդիր ունեմ առողջական,չեմ հասկանում ինչ է եղել...Երբ գաս, մենք այդ հարցով երևի զբաղվենենք,վախեր կան,որոնք հարցեր են ծնում, որոնք անպատասխան են մնում.Եթե այստեղ լինեիր,ախ եթե այստեղ լինեիր.Սև այս երկու տարին մեր միջև անդունդ է բացելու,հուսամ հավատը չի կորի,հուսամ գոնե դա կմնա իր տեղում,հիմա ուզում եմ,որ զանգես ու վերջ,մենակ թե զանգես...չեմ հասկանում ինչ է լինելու,ինչի չես զաանգում: Երեկ քո նամակները կարդացի Խաչիկյանի հետ, երևի դա էր պատճառը,որ հիասթափության հոսանք անցավ հոգումս,այսօր էլ երբ հասկացա,որ ինչ-ոչ խնդիր ունեմ,վախենամ ոչնչի չհասնենք,վախենամ վերջանա ամեն ինչ դեռ չսկսած,մի տեսակ ներել չեմ կարող,կարող էի,երբ այստեղ էիր,երբ հիանում էի քեզանով,քո սիրով, հիմա երբ այդ ամենը չկա,վատը ավելի է ընդգծվում,վատ եմ,շատ վատ...
Комментариев нет:
Отправить комментарий