Երկար ժամանակ է, ինչ բովանդակալից նամակներ չեմ գրում: Չգիտեմ,ինչ է պատահել հետս,ուզում եմ ուղղակի թուղթ ու գրիչ,այդպես ինձ համար ավելի հեշտ կլինի,ինձ տենց ա թվում: Ոնց որ երազ լինի,ոնց որ երազ լիներ,մի քանի օր երազեցի,մի ամբողջ օր շտապեցի, ընդամենը մի քանի ժամ սավառնեցի երկնքում ու նորից մթություն,նորից սպասում, նորից ցավ...Ես կարծես ես չլինեմ, ես հորինված հեքիաթից եմ,ես անիմաստ կյանքից եմ,որը գոյություն չունի: Հիմա տարածությունը այդքան հեռու չի թվում,հիմա կարծես տարածությունը կրճատված լինի,այսպես ավելի դժվար է,հիմա ավելի դաժան է: Մեկ-մեկ ինձ թվում է,թե ձեռքս մի քիչ երկարացնեմ,քեզ կհասնեմ,ու կարծես թե չի ստացվում ,կարծես ինչ-որ բան խանգարում է,շունչս կտրվում է չկարողանալու գիտակցությունից...Երանի այն օրը,երանի այն անքուն ու դաժան ժամերը,երբ վայրկյաններն էի հաշվում,բայց գիտեի,որ տեսնելու եմ,Սև ինչ անեմ,ախր ամեն ինչ ավելի է դժվարացել...էլ ուժ չունեմ,էլ ոչինչ չունեմ, ես դատարկ եմ,դատարկ ու անիմաստ մեկը,ով ոչ մեկին պետք չի,ոչ մեկին,միգուցե քեզ,բայց հիմա քեզ ես պետք եմ սպասելու համար,միգուցե դաժան եմ,բայց դու հիմա օդերում ես,դու հիմա այլ աշխարհում ես,ինձ այս աշխարհում թողել ես մենակ,մեն-մենակ,բայց գիտեմ,դու կվերադառնաս ու ես քեզ կսպասեմ,այդ ընթացքում ես քեզ երբեք մենակ չեմ թողնի,համբերությամբ կսպասեմ...Մնում ա հավատամ ինքս ինձ,հավատամ մեր սիրուն,հավատամ,հավատամ...հավատամ քեզ իմ զինվոր...!!!
Комментариев нет:
Отправить комментарий