Մեր 8 րդ տարին լրացավ... Երկրորդ ու վերջին տարին առանց իրար։ Չգիտեմ հնարավորություն կունենամ ձայնդ լսելու,բայց սա մեր օրն է,թեկուզ միմյանցից անջատ,բայց մեր տոնը,սիրում եմ քեզ։Դիրքերում ես հիմա՝գիտեմ,որ քնած չես,գիտեմ որ չես կարող քնել,ով գիտի քանի գիշեր չես քնել,բայց սա կառանձնանա հաստատ,դու հիշում ես,ես վստահ եմ,ցավոք ոչ մի հնարավորություն չունենք կապվելու,ես այս հույսով էի ապրում,բայց ինչ արած,հարմարվում ենք կամ էլ արդեն հարմարվել ենք։ Անցած տարի բազմաբովանդակ նամակ եմ գրել,նույնիսկ հաղորդագրություն ուղարկել քեզ,այս տարի նույնիսկ դա չեմ կարող,դա էլ չկա,բայց հույսը կա,սերը ապրում է,ամեն ինչ հաղթահարելի է,ես վստահ եմ։ Սիրում եմ,հարյուր տարի անց էլ նույնն եմ կրկնելու...
հ.գ. այսօր մեր ավարտականի վիդեոն էի նայում,դու ինչ նիհար էիր,մենք ինչ փոքր էինք,ով կմտածեր,որ այսքան տարի անց մենք ունենալու ենք այն,ինչ ունենք՝ իրար...
26.03.15
1։37 գիշեր
հ.գ. այսօր մեր ավարտականի վիդեոն էի նայում,դու ինչ նիհար էիր,մենք ինչ փոքր էինք,ով կմտածեր,որ այսքան տարի անց մենք ունենալու ենք այն,ինչ ունենք՝ իրար...
26.03.15
1։37 գիշեր