Այսօր ընկա մտածմունքների մեջ: Ինչպես եմ քեզ պատմելու իմ կյանքի այս անկյան մասին,ինչպես կընդունես,կգնահատես թե ոչ,գնահատված կզգամ ինձ թե չէ...կհասկանաս ինձ,կզարմանաս արդյոք...միգուցե մեկ այլ,շատ այլ տեսանկյունից կբացահայտվեմ քեզ համար,դա երբեմն վախեցնում է: Այստեղ ես եղել եմ մաքսիմալ անկեղծ,զայրացել,սիրել,ատել եմ միաժամանակ...Ժամանակի ընդհատումներով, բայց իրար հաջորդող նամակները գլխապտույտ են առաջացնում նույնիսկ ինձ մոտ,քո դեպքում վախենում եմ պատկերացնել...Այստեղ այս երկու տարվա իմ ամենաանկեղծ վայկյաններն եմ անցկացրել...եղել եմ ինքս ինձ հետ`նվիրելով ամեն վայկյանս քեզ...Մեկ-մեկ մտածում եմ այդպես էլ գաղտնի մնալ քեզ համար,թաքուն անկյուն ունենալ,քեզնից անջատ,բայց քեզ համար...բայց երբ հիշում եմ այն վայկյանները երկու տարի առաջ,թե ինչպես սկսեցի,ինչ սպասում ունեի...ինչպես էի պատկերացում այդ օրը,երազում այդ օրվա,այդ վայրկյանների մասին,վախենում եմ նեղացնել ինքս ինձ,իմ միջի մանկանը,ով ամեն ինչ լրիվ այլ կերպ էր պատկերացնում,ոչ այսքան ռեալ...ոչ այսքան դժվար...միգուցե այդ վայկյանները վերջնական կհեռացնեն մանկությունը ինձանից,միգուցե ընդհակառակը....չգիտեմ... գոնե մեկ անգամ ռիսկի կդիմեմ,ինքս ինձ համար...ինչ-որ տեղ մեզ համար...ով գիտի...
Комментариев нет:
Отправить комментарий