понедельник, 9 ноября 2015 г.

Այսօր ընկա մտածմունքների մեջ: Ինչպես եմ քեզ պատմելու իմ կյանքի այս  անկյան մասին,ինչպես կընդունես,կգնահատես թե ոչ,գնահատված կզգամ ինձ թե չէ...կհասկանաս ինձ,կզարմանաս արդյոք...միգուցե մեկ այլ,շատ այլ տեսանկյունից կբացահայտվեմ քեզ համար,դա երբեմն վախեցնում է: Այստեղ ես եղել եմ մաքսիմալ անկեղծ,զայրացել,սիրել,ատել եմ միաժամանակ...Ժամանակի ընդհատումներով, բայց իրար հաջորդող նամակները գլխապտույտ են առաջացնում նույնիսկ ինձ մոտ,քո դեպքում վախենում եմ  պատկերացնել...Այստեղ այս երկու տարվա իմ ամենաանկեղծ վայկյաններն եմ անցկացրել...եղել եմ ինքս ինձ հետ`նվիրելով ամեն վայկյանս քեզ...Մեկ-մեկ մտածում եմ այդպես էլ գաղտնի մնալ քեզ համար,թաքուն անկյուն ունենալ,քեզնից անջատ,բայց քեզ համար...բայց երբ հիշում եմ այն վայկյանները երկու տարի առաջ,թե ինչպես սկսեցի,ինչ սպասում ունեի...ինչպես էի պատկերացում այդ օրը,երազում այդ օրվա,այդ վայրկյանների մասին,վախենում եմ նեղացնել ինքս ինձ,իմ միջի մանկանը,ով ամեն ինչ լրիվ այլ կերպ էր պատկերացնում,ոչ այսքան ռեալ...ոչ այսքան դժվար...միգուցե այդ վայկյանները վերջնական կհեռացնեն մանկությունը ինձանից,միգուցե ընդհակառակը....չգիտեմ... գոնե մեկ անգամ ռիսկի կդիմեմ,ինքս ինձ համար...ինչ-որ տեղ մեզ համար...ով գիտի...

четверг, 5 ноября 2015 г.

Գաբրիել Գարսիա Մարկես. Նամակ մահվանից առաջ

markesԵթե Աստված գեթ մի պահ մոռանար, որ ես միայն կտորե խամաճիկ եմ և ինձ կյանքի մի պատառիկ նվիրեր, այդժամ ես երևի թե չէի ասի այն ամենն, ինչ մտածում եմ, բայց հաստատ կմտածեի այն ամենն, ինչ ասում եմ: Ես իրերը կգնահատեի ոչ թե ելնելով նրանց գնից, այլ նշանակությունից: Ես ավելի քիչ կքնեի, ավելի շատ կերազեի` հասկանալով, որ ամեն րոպե, երբ մենք փակում ենք աչքերը, կորցնում ենք լույսի վաթսուն վայրկյան: Ես կքայլեի, քանի դեռ մյուսները կանգնած են, չէի քնի, քանի մյուսները քնած են: Ես կլսեի, երբ մյուսները խոսում են և կվայելեի շոկոլադե պաղպաղակի հիանալի համը:
Եթե Աստված ինձ կյանքի մի պահ էլ պարգևեր, ես ավելի համեստ կհագնվեի, կպառկեի արևի շողերի տակ և նրա ջերմությանը ի ցույց կդնեի ոչ միայն մարմինս, այլև` հոգիս: Տե՛ր Աստված, եթե ես սիրտ ունենայի, ես կգրեի իմ ամբողջ ատելությունը սառույցի վրա և կսպասեի մինչև դուրս գա արևը: Ես կնկարեի Վան Գոգի երազով Բենեդետտիի պոեմը աստղերի վրա և Սերրատի երգը սերենադի պես կնվիրեի լուսնին: Ես արցունքներով կջրեի վարդերը, որպեսզի զգամ նրանց փշերի ծակոցների ցավը և թերթիկների համբույրը:
Տե՛ր Աստված, եթե ես կյանքի ևս մի պատառիկ ունենայի, ոչ մի օր չէի անցկացնի առանց ասելու իմ սիրած մարդկանց, որ ես նրանց սիրում եմ: Ես կհամոզեի ինձ թանկ յուրաքանչյուր մարդուն իմ սիրո մեջ և կապրեի` սիրահարված…սիրուն: Ես կբացատրեի բոլորին, ովքեր մոլորության մեջ մտածում են, թե դադարում են սիրահարվել ծերանալուն զուգընթաց, որ ծերանում են այն ժամանակ, երբ դադարում են սիրահարվել:
Երեխային ես թևեր կնվիրեի, բայց կթողնեի, որ ինքնուրույն սովորի թռչել:
Ծերերին ես կհամոզեի, որ մահը ծերության հետ չի գալիս, այլ մոռացության:
Ես ձեզանից այնքան բան եմ սովորել, մարդի՛կ, ես հասկացել եմ, որ ամբողջ աշխարհն ուզում է ապրել սարերում` չհասկանալով, որ իրական երջանկությունը սարը բարձրանալու մեջ է:
Ես հասկացել եմ, որ այն պահից, երբ նորածինը իր փոքրիկ բռունցքում սեղմում է հոր մատը, այլևս երբեք այն բաց չի թողնի: Ես հասկացել եմ, որ մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ:
Այնքան բան կա, որ ես դեռ կարող էի ձեզնից սովորել, մարդի՛կ, սակայն սովորածս ինձ դժվար թե պետք գա, որովհետև երբ ինձ դնեն այդ ճամպրուկի մեջ, ես, ցավոք սրտի, արդեն մահացած կլինեմ:
Միշտ ասա՛ այն, ինչ զգում ես և արա՛ այն, ինչ մտածում ես:
Եթե ես իմանայի, որ այսօր քեզ վերջին անգամ եմ տեսնում քնած, քեզ ամուր կգրկեի և կաղոթեի Աստծուն, որ ինձ քո պահապան հրեշտակը դարձներ:
Եթե ես իմանայի, որ այսօր վերջին անգամ եմ տեսնում, թե ինչպես ես դուրս գալիս դռնից, ես քեզ կգրկեի, կհամբուրեի և նորից կկանչեի, որպեսզի ավելին տամ… Եթե ես իմանայի, որ քո ձայնը վերջին անգամ եմ լսում, կձայնագրեի ամենն, ինչ ասում ես, որպեսզի էլի ու էլի լսեմ, անվերջ: Եթե ես իմանայի, որ սրանք վերջին րոպեներն են, որ ես քեզ տեսնում եմ, ես կասեի. «Սիրում եմ քեզ» ու հիմարի պես չէի մտածի, որ դու դա գիտես:
Միշտ կա «վաղը» և կյանքը մեզ ամեն ինչ ուղղելու ևս մեկ հնարավորություն է տալիս, սակայն եթե ես սխալվում եմ, և այսօրը այն ամենն է, ինչ մեզ մնացել է, ապա ես կուզեի քեզ ասել, թե որքան շատ եմ քեզ սիրում ու որ երբեք չեմ մոռանա քեզ: Ո՛չ պատանին, ո՛չ ծերը չեն կարող վստահ լինել, որ իրենց համար «վաղը» կգա:
Այսօրը կարող է լինել վերջին օրը, որ դու տեսնում ես սիրելիներիդ: Այնպես որ մի՛ սպասիր ինչ-որ բանի, այսօր արա՛ այն, ինչ մտածել ես, որովհետև եթե «վաղը» երբեք չգա, դու կափսոսաս այն օրվա համար, երբ ժամանակ չգտար մեկ ժպիտի, մեկ համբույրի համար, երբ դու չափազանց զբաղված էիր` վերջին ցանկությունը իրականացնելու համար: Ոգևորի՛ր հարազատներիդ, շշնջա՛ նրանց ականջին, թե որքան են նրանք քեզ պետք, սիրի՛ր նրանց և գուրգուրանքով վարվիր, ժամանա՛կ գտիր, որ ասես  «կներե՛ս», «խնդրե՛մ», «շնորհակալությո՛ւն» և սիրո այն բոլոր բառերը, որ գիտես:
Ոչ ոք քեզ չի հիշելու մտքերիդ համար: Աստծուց իմաստնություն և ուժ խնդրիր, որ ասես այն, ինչ զգում ես:
Եթե դու չասես այդ ամենն այսօր, վաղը կլինի նույնը, ինչ երեկ: Եվ եթե չանես դա երբեք, ոչինչ նշանակություն չի ունենա: Իրականացրո՛ւ երազանքներդ: Այդ պահը եկե՛լ է…

среда, 4 ноября 2015 г.

Когда-то бабушка дала совет: «Если тебе тяжело, иди маленькими шагами. Делай то, что должна, по чуть-чуть, – пояснила бабушка. – Не заглядывай в будущее. Не думай даже о том, что случится завтра. Помой посуду. Вытри пыль. Напиши письмо. Свари суп. Видишь? Ты идешь маленькими шагами. Сделала шаг, остановилась, передохнула, похвалила себя. Потом другой. За ним третий. Ты сама не заметишь, как твои шаги станут шире. Наступит время, когда ты сможешь подумать о завтрашнем дне без слез».
Елена Михалкова."Комната старинных ключей"

вторник, 3 ноября 2015 г.

Ժամանակի ընթացքում, ըստ երևույթին, հենց մեր իդեալներն են ենթարկվում փոփոխության, ստիպելով մեզ նորից ու նորից թափառել մթության մեջ։ Եվ վերջ ի վերջո ի՞նչ է այդ իդեալը։ Ուրվական, մշուշ, հովի թևով հասած բուրմունք, դատարկ երազանք։
Թեոդոր Դրայզեր «Տիտան»