четверг, 17 сентября 2015 г.

Ես գիտեմ, թե ինչքա՜ն բառեր կան ձեր կոկորդին կանգնած: Ինչքան շատ ասելիք ունեք ու լռում եք, որովհետև դիմացինին այդ բառերն ուղղակի հետաքրքիր չեն :
Ես գիտեմ նաև ձեր երազանքների մասին, որոնք շատ հաճախ թվում են անհասանելի, սպասումների մասին, որոնք շատ հաճախ չեն կատարվում ու դուք անընդհատ հիասթափվում եք: Գիտեմ, որ երբեմն ձեզ աշխարհի ամենաանհաջողակ մարդն եք համարում, թվում է, թե դուք ոչնչություն եք: Դուք ամենատգեղն եք, ամենահիմարը, ձեզ մոտ ոչինչ ու երբեք չի ստացվի :
Գիտեմ... Գիտեմ...Որտեղի՞ց գիտեմ :
Ես ուղղակի մեկն եմ ձեզնից : Ես ոչ օրիգինալ եմ, ոչ էլ տարբերվում եմ : Ես ոչնչով չեմ առանձնանում : Ես հասարակ եմ : Ու պարզ : Ինչ-որ մեկն ատում է ինձ, ինչ-որ մեկի նյարդերին ուղղակի ազդում եմ : Ինչ-որ մեկն էլ երևի թե անհույս սիրահարված է ինձ, իսկ ես նրան ուղղակի չեմ նկատում : Եվ այսպես շարունակ: Այսպես անվերջ : (սրտիցս էր)
Սյունե Սևադա

Комментариев нет:

Отправить комментарий