Տխուր,մռայլ ու դաժան օրեր են։ Չեմ կարողանում ոչ ապրել,ոչ շնչել,ոչինչ չեմ կարողանում։ Այսօր վերջապես որոշել էի եկեղեցի գնալ,բայց գործի կանչեցին,այդպես էլ չգնացի,վաղն էլ չի ստացվի,տանն են բոլորը,քո գնալուց հետո,մենակ եմ լինում եկեղեցում,այդպես ավելի անկեղծ է ստացվում։ Գնալուցդ հետո շատ բան եմ հասկացել,մեկը այն,որ դեռ ոչնչի վրա վստահ չեմ,երբ հեռու ես,շատ բաներ ես պատկերացնում,բայց այստեղ դու այլ ես,դրա համար այդ խոսքերիդ հիմնվելով,էլ չեմ ցանկանում ապրել,այսինքն էլ չեմ էլ կարողանում։ Հիմնականում չես զանգում,մի քանի րոպե է տևում խոսակցությունը,անընդհատ պահանջում եմ ավելին,ինչի՞,ախր գիտեմ,որ ոչնչի չեմ հասնելու,թե հետոն ինչ կլնի...ինքս էլ չգիտեմ,հիմա միայն ուզում եմ զանգել,բայց գիտեմ,որ չես վերցնի,թեկուզ վերցնեիր էլ,մեկ է, ասելու բան էլ չկա...Մի գիրք եմ կարդում,ավելի ճիշտ արդեն վերջացնում եմ՝ Յոհան Սլավիչ «Մարա» ։Շատ լավն է,բայց հերոսների սերը վերապրելով, ցավ եմ զգում։Երբեմն մտածում եմ,որ այս ճգնաժամի պատճառը ինձ ուղեկցող գրքերն են,բայց դա լոկ իրականությունից փախչելու միջոց է,գրքերը միշտ են ինձ հետ եղել,ուղղակի հիմա դու կողքիս չես...Ամենօրյա,ամենժամյա,ամեն վայրկյանի կարոտն ու սպասումը ինձ խելագարեցնում է,հալումաշ է անում,ես էլ ուժ չունեմ գոյատևելու,առանց քեզ,ես ոչինչ եմ, բայց քեզ էլ պետք չեմ։
Комментариев нет:
Отправить комментарий