суббота, 22 ноября 2014 г.

Эдгар Дега «Голубые танцовщицы» 1897

пятница, 21 ноября 2014 г.



ԳԼԽԱՊՏՈՒՅՏ

Դու իմ վերջի՜նը` թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը` ճակատագըրով…
Սիրո բովանդակ կոչականները մանկական են միշտ,
Մինչդեռ ես արդեն ապրել եմ այնքան,
Որ իմ տարիքում
Դեղձին տասն անգամ մեռած կլիներ:
Իսկ ինչպե՞ս ես դու:
Չէ՞ որ չեմ տեսել քեզ այնքա՛ն տարի,
Որքան տեսել եմ:
Եվ աչքերիս մեջ կա անլցելի մի դատարկություն,
Քանի որ չկաս
Դո՛ւ-
Իմ վերջի՜նը` թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը` ճակատագըրով:
Իմ շրթունքներից
Կախված է հիմա մի ամբո՜ղջ աշխարհ`
Մի գունդուկծի՛կ,
Բառերի մի պա՜րս,
Որ իր բզզոցով գլխապտույտ է հարուցում իմ մեջ:
Եթե երբևէ բառերն այդ պիտի իմ բերնից թռչեն`
Թող թռչեն սիրո՛վ,
Մի՛միայն սիրով
Եվ մի ճախրանքով աստվածաշնչյան,
Որի մեջ կա գոլ անապատային,
Ավազների սողք ու մտապատրանք:
Մի՞թե քո հեռվից`
Քո անտառների խոնավ օդի մեջ,
Անվերջ չես լսում խոսքերս չասված:
Իսկ թե լսում ես խոսքերըս չասված`
Չե՞ս զգում արդյոք մի գլխապտույտ,
Որ, թվում է ինձ, պիտի որ զգան
Սրբորեն հղի դեռահաս կանայք,
Որոնցից մեկին,
Մի՛միայն մեկին
Կարողանայի՜ մտովին ասել.
«Դո՜ւ-
____իմ վերջի՜նը` թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը` ճակատագրով»:
Քիչ ենք օգտըվել մենք բարությունից:
Եվ դրանից չէ՞, որ հետզհետե
Բարի եմ դառնում,
Եվ այնքա՜ն բարի,
Որ խղճում եմ ես… մենակությունն էլ:
Նա էլ է տանջվել ու հոգնել: Մեղք է:
Եվ ամեն մեկըս բացենք մեր փեղկը,
Որ նա դուրս թռչի իր փակ վանդակից,
Եվ կամ հանդիպենք գեթ այնտեղ… այնտեղ,
Ուր հանդիպում են այգն ու գիշերը:
Իսկ հանդիպո՞ւմ են նրանք երբևէ,-
Ես ի՜նչ իմանամ: Գուցե գիտես դո՞ւ,
Դո՛ւ-
____իմ վերջի՜նը` թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը` ճակատագըրով:
Ու ձյուն է գալիս,
Ինչ-որ ջե՜րմ մի ձյուն.
Հյուսիսն է հղում հարավին ողջույն:
Եվ ձյան մեջ ինչ-որ բուրմունք կա գարնան,
Հեռավո՜ր մի բան,
Մի հիշողությո՛ւն,
Որի բարությամբ հոգեբուժական
Չեն մեռնում, ճիշտ է, բայց և չեն ապրում,
Ինչպես չի մեռնում, բայց և չի ապրում
Սե՛րըս-
____վերջի՜նըս` թյուրիմացաբար,
Բայց և միա՜կըս` ճակատագըրով:
Արի՛ ինքներըս մեզնից բարձրանանք`
Թույլ տանք արարքներ ինքնաժխտումի,
Փոխադարձաբար իրար նեղացնենք
Ու վիրավորենք փոխադարձաբար,
Որ…կարոտն ինքը հաշտվի իրեն հետ,
Ու տառապանքը ինքն իրեն ների,
Ես էլ հավատամ, որ դու չես եղել
Ո՛չ իմ միակը` ճակատագըրո՜վ,
Ո՛չ իմ վերջինը` թյուրիմացաբա՜ր…

Պ.
Սևակ 26.I.1962թ. Երևան













21.11.14
8:26
hivand em,jermutyun unem,bayc du koxqis ches...qez chem asel...chem el asi...hognel em...

вторник, 18 ноября 2014 г.

Самое главное в жизни, все загадки её – хотите, я высыплю вам сейчас?
Не гонитесь за призрачным – за имуществом, за званиями: это наживается нервами десятилетий, а конфискуется в одну ночь.
Живите с ровным превосходством над жизнью – не пугайтесь беды и не томитесь по счастью. Все равно ведь и горького не до веку и сладкого не дополна. Довольно с вас, если вы не замерзаете и если жажда и голод не рвут вам когтями внутренностей... Если у вас не перешиблен хребет, ходят обе ноги, сгибаются обе руки, видят оба глаза и слышат оба уха – кому вам еще завидовать? Зависть к другим, больше всего съедает нас же.
Протрите глаза, омойте сердце и выше всего оцените тех, кто любит вас и кто к вам расположен. Не обижайте их, не браните. Ни с кем из них не расставайтесь в ссоре. Ведь вы же не знаете, может быть, это ваш последний поступок и таким вы останетесь в их памяти.
(«Архипелаг ГУЛАГ»)
Наши дома всё больше, а семьи всё меньше.
У нас больше удобств, но меньше времени.
Больше ученых степеней, но меньше здравого смысла.
Больше знаний, но меньше способности к трезвому суждению.
Больше специалистов, но еще больше проблем.
Больше лекарств, но меньше здоровья.
Мы проделали долгий путь до луны и обратно, но нам сложно перейти улицу, чтоб встретиться с новым соседом.
Мы создали множество компьютеров для хранения и копирования огромных объёмов информации, но стали меньше общаться друг с другом.
Мы выиграли в количестве, но проиграли в качестве.
Это время быстрого питания, но медленного усвоения.
Людей высокого роста, но низкой нравственности.
Высоких доходов, но мелочных отношений.
Это время, когда так много за окном, но ничего в комнате!
© Далай Лама


пятница, 14 ноября 2014 г.

Տխուր,մռայլ ու դաժան օրեր են։ Չեմ կարողանում ոչ ապրել,ոչ շնչել,ոչինչ չեմ կարողանում։ Այսօր վերջապես որոշել էի եկեղեցի գնալ,բայց գործի կանչեցին,այդպես էլ չգնացի,վաղն էլ չի ստացվի,տանն են բոլորը,քո գնալուց հետո,մենակ եմ լինում եկեղեցում,այդպես ավելի անկեղծ է ստացվում։ Գնալուցդ հետո շատ բան եմ հասկացել,մեկը այն,որ դեռ ոչնչի վրա վստահ չեմ,երբ հեռու ես,շատ բաներ ես պատկերացնում,բայց այստեղ դու այլ ես,դրա համար այդ խոսքերիդ հիմնվելով,էլ չեմ ցանկանում ապրել,այսինքն էլ չեմ էլ կարողանում։ Հիմնականում չես զանգում,մի քանի րոպե է տևում խոսակցությունը,անընդհատ պահանջում եմ ավելին,ինչի՞,ախր գիտեմ,որ ոչնչի չեմ հասնելու,թե հետոն ինչ կլնի...ինքս էլ չգիտեմ,հիմա միայն ուզում եմ զանգել,բայց գիտեմ,որ չես վերցնի,թեկուզ վերցնեիր էլ,մեկ է, ասելու բան էլ չկա...Մի գիրք եմ կարդում,ավելի ճիշտ արդեն վերջացնում եմ՝ Յոհան Սլավիչ «Մարա» ։Շատ լավն է,բայց հերոսների սերը վերապրելով, ցավ եմ զգում։Երբեմն մտածում եմ,որ այս ճգնաժամի պատճառը ինձ ուղեկցող գրքերն են,բայց դա լոկ իրականությունից փախչելու միջոց է,գրքերը միշտ են ինձ հետ եղել,ուղղակի հիմա դու կողքիս չես...Ամենօրյա,ամենժամյա,ամեն վայրկյանի կարոտն ու սպասումը ինձ խելագարեցնում է,հալումաշ է անում,ես էլ ուժ չունեմ գոյատևելու,առանց քեզ,ես ոչինչ եմ, բայց քեզ էլ պետք չեմ։

понедельник, 3 ноября 2014 г.

Օտարացել ենք...Շատ ենք օտարացել։Տան ճանապարհին զանգեցիր,իբր հետո էլ պիտի զանգեիր՝ոչ զանգ լսվեց,ոչ էլ նույնիսկ ես հեռախոսս վերցրի քեզ հետ կապնվելու համար։Կապը մի տեսակ կտրվել է՝չգիտեմ դու ոնց ես,ինչով ես զբաղված… Ոնց հասկանում եմ ծանր շրջան ենք թևակոխել…Քեզ հարազատ բժիշկները գնացին,նրանց մոտ դու քո տեղը ունեիր,նորերի հետ դժվար է լինելու,բայց պետք է պինդ լինես, իմ օգնությունը ավել ես համարում,փորձում ես ինձ հեռու պահել, քո ընտրությունն է,ուղղակի այնպիսի իրավիճակ է ստեղծվել,որ եթե մի հրաշքով վաղը դու եստեղ հայտնվես,մենք  դժվար լինենք նույնքան մտերիմ…Երևի ժամանակավոր է,հուսով եմ ժամանակավոր է…
04.11.14
1.20 Գիշեր