Բարև...
Գիտեմ,որ զարմացած ես,միգուցե դեռ չես էլ հասկացել թե ինչ է սա...սա ես եմ,ամբողջովին ես...չնայած նույնիսկ այստեղ ես չկարեցա ինքս ինձ մինչև վերջ բացահայտել...սա իմ կյանքի մի փուլն,փուլ,որ անցել է առանց քեզ,բայց քեզ համար...սա իմ անկյունն է անհասանելի...նամակներս շատ են,հասցեատերը մի` դու...չնայած երբեմն չեմ էլ գիտակցել թե ում եմ գրում...գրել եմ այն,ինչ զգացել եմ,ինչ ապրել եմ...այստեղ կա ամեն ինչ` սեր,ցավ,հիասթափություն,հավատ,կամք,հույս,բայց ամենից շատ կարոտ,անսահման կարոտ ու սպասում...կարոտ ու նորից կարոտ.
երկար եմ մտածել մինչ համարձակվելը այս էջն բացել քեզ համար...զգացմուքներս այստեղ խտացված են,միգուցե սխալ ընկալես,միգուցե ինչ-որ բան փոխվի...չգիտեմ...չեմ կարողանում արտահայտվել...չգիտեմ ինչ եմ ստանալու քեզաինց,նույնիսկ չգիտեմ ինչ կցանկանայի ստանալ...երևի հասկանալ...ամենից շատ ուզում եմ հասկացված լինել,սիրելուց շատ...
Սա եղել է իմ փրկությունը...ժամանակը որ հետ տաս` կտեսնես,դեռ գնալուցդ առաջ եմ բացել այս էջը քեզ համար...հենց այն զգացածիս համար այսօր դու կկարդաս այս ամենը...ներկայիս եսը չէր ցանկանա....ես չեմ կարող դավաճանել ինքս ինձ...սրանք քո նամակներն են...
Սա իմ վերջին նամակն է...էլ այստեղ ես չեմ հայտնվելու...սա մեր մի մասն էր,կյանքի մի մասը,որ դեռ չենք կարողանում բաց թողնել...հույս ունեմ,որ այս պահից արդեն կստացվի,կստացվի վերադառնալ իրականություն ու բաց թողնել անցյալը...
հ.գ. սրտիդ մոտիկ չընդունես...
Վաղը մեր միասնության 9 տարին է լրանում...Չէի պատկերացնում որ այսքան տարի անց անհանգստանալու եմ այն մտքից,որ կարող եմ չհասկացված լինել,լավ է չէ,որ դեռ թրթիռը կա...Սա էր իմ նվերը...միգուցե ոչինչ չարժեր...բայց ինձ համար մի կյանք էր...երկար ու ձիգ երկու տարի...