суббота, 31 октября 2015 г.

Չգիտեմ քանի օր է մնացել...վախենում եմ հաշվել...վախենում եմ,ախր վստահ եմ,որ հազիվ մեկ օր անցած լինի նախորդ հաշվարկիցս...

четверг, 29 октября 2015 г.

- И много человеку нужно для счастья?
- Много! Целого другого человека.

четверг, 22 октября 2015 г.

Շնորհավոր իմ Սեր.....կյանքի իմաստ,իմ հույս..կարոտ...Շնորհավոր Ծնունդդ....ասօր ես քո կողքին չեմ,դու մենակ ես նշելու այն,չնայած միգուցե ամենամարդաշատ ու օրգինալը լինի: Վստահ եմ,տարիեր հետո դու նույնիսկ երանի ես տալու այսօրվան,քո երիտասարդությանը,ազատությանը...այն զգացումին,որ այստեղ խելագարի պես քեզ են սպասում...Բայց մեկ է,ամեն ինչ կտայի կողքիդ հայտնվելու համար...ես հավատում եմ,որ սա կլինի վերջինը,հաջորդ բոլոր տոներն ու նշանավոր օրերը մենք միասին ենք լինելու...դիմավորելու ու ճանապարհելու ենք նրանց...նրանք կհեռանան,իսկ մենք կլինենք միասին,միշտ միասին...Չգիտեմ ինչպես այս նամակը էլ ավելի նշանակալից դարձնել...Չգիտեմ ինչպես մեղք քավեմ,որ ոչինչ չեմ արել այսօր քեզ համար....Խոսքերը հասարակ են թվում...այն ինչ զգում եմ արտահայտել չեմ կարողանում...երեվի լռությունը կկարողանա օգնել ու հասկանալի դարձնել ինձ....

пятница, 16 октября 2015 г.

Նա՞ է գրում ինձ 
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝ 
Ինքս էլ չգիտեմ. 

"Արդյոք քեզ եր՞բ եմ, ե՞րբ եմ տեսնելու... 
Ձմե՛ռ ու ամա՜ռ, 
Աշո՛ւն ու գարո՜ւն... 
Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը, 
Այն հինգերորդը..." 

Նա՞ է գրում ինձ 
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝ 
Ինքս ել չգիտեմ. 
"Դու նկատե՞լ ես. ձմեռ ժամանակ 
Անհնարին է անցնել անտառի այն ծանոթ տեղով, 
Որով անցել ես ամռան օրերին, 
Քանի որ ցրտից սաստիկ կուչ գալով 
Ու ձյան բեռան տակ ճկվելով խղճուկ` 
Ոստ ու ճյուղերը փակում են ճամպադ, 
Իսկ մթնշաղին կամ աղջամուղջին` 
Ճանկռում են դեմքդ, 
Աչքիդ սպառնում: 
Ես քայլում էի աղջամուղջի մեջ, 
Ու քայլում էի նաև ... մտացիր: 
Մտացի՞ր արդյոք, մտամփո՞փ արդյոք,- 
Մի՞թե նույնը չէ: 
Ու ես հասկացա, 
Որ երբ հուզված ենք` 
Մենք թաքցընում ենք մեր խեղճ ձեռքերը, 
Երբ անվստահ ենք` 
Մենք թաքցընում ենք մեր խեղճ ոտքերը. 
Իսկ ե՞րբ են մարդիկ թաքցնում դեմքը 
Գուցե ամոթի՞ց 
(Ես չե՛մ ամաչում իմ սիրո համար) 
Գուցե կարոտի՞ց 
(Ես ուզում եմ քեզ տեսնել բա՛ց աչքով): 
Գուցե ճանկըռտող ճյուղերի՞ց այս չար 
Գուցե այս ցրտի՞ց որ ճկում է ինձ 
Եվ ստիպում է կուչ գալ խեղճորեն 
(Կուչ գալ եմ ուզում քո՛ թևերի տակ)" ... 

Նա՞ է ավարտում, թե՞ ես նրա տեղը,- 
Ինքս էլ չգիտեմ. 
"Իմ այս հարցերին մի՛ պատասխանիր, 
Բայց պատասխանիր լոկ իմ մե՛կ հարցին: 

Գարունը անցավ` ես քեզ չտեսա, 
Ամառը անցավ` ես քեզ չտեսա, 
Աշունը անցավ` չտեսա ես քեզ, 
Ձմեռն էլ կանցնի` չեմ տեսնի ես քեզ... 

Իսկ ո՞ւր ե տարվա մե՛ր եղանակը, 
Այն հինգերորդը ... մի՞թե չի գալու" ...

понедельник, 12 октября 2015 г.

— Любовь — серьёзная работа. Над этим каждый день надо вкалывать, это огромнейший труд!
— А разве не полёт?
— Полёт — это влюблённость. А любовь — совсем другое. Это вот взять, человека обнять и отвечать за него. Отвечать навсегда, на всю жизнь.
О.Меньшиков

суббота, 10 октября 2015 г.

Օրերը անցնում են,մեզ բաժանող ժամանակը գնալով կրճատվում,բայց այդ ամենը ընդամենը հաշվարկ,իրականում այդ կրճատվող ժամանակը օրացույցի վրա ինձ ավելին է թվում,կարծես ինչքան քչանում ,այնքան ավելանում է...երկու տարի ես սպասել եմ այս օրերին,իրանք եկել են,բայց էլ ավելի դաժան է ,էլ ավելի դժվար...Ինձ ուժ է պետք,բայց վախն էլ ավելի է խանգարում...էլ ավելի դժվարացնում ժամանակի հաղթահարումը...

воскресенье, 4 октября 2015 г.

«Делай со своей жизнью всё, что угодно. Напиши книгу, сделай тату, покрась волосы в сумасшедший цвет, признайся в любви уже наконец. Ведь когда-нибудь от тебя останется лишь тире между двумя датами, и никто не знает, когда же наступит это "когда-нибудь"...»
© Уилл Сми